211652_close_icon
views-count7221 դիտում article-date 12:01 24-04-2018

Չեմպիոնների լիգա. Այսօր Կլոպի «բանդան» ընդդեմ հռոմեական լեգեոնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Լիվերպուլը» կընդունի իտալական «Ռոմային»: Եթե «Լիվերպուլի» հայտնվելը այս փուլում ինչ որ չափով կարելի էր կանխատեսել, ապա «Ռոմայի» դեպքում միայն անուղղելի լավատեսները կարող էին նման ենթադրություն անել: Իտալական թիմն այս մրցաշարի գլխավոր անակնկալը դարձավ: Խմբային փուլում «Ռոման» գրավեց 1-ին տեղը՝ իրենից ետ թողնելով «Չելսիին» ու «Ատլետիկոյին»: 1/8 մեծագույն դժվարությամբ հաղթահարեց ուկրաինական «Շախտյորի» արգելքը: Այսքանով պետք է ավարտվեց «Ռոմայի» ճանապարհը, քանի որ քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը «Բարսելոնան» էր՝ մրցաշարի հավակնորդը: Առաջին խաղում ամեն ինչ հասկանալի էր՝ 4:1 հօգուտ կատալոնացիների, իսկ հետո տեղի ունեցավ հրաշքը. «Ռոման» 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Ֆանտաստիկ մի բան էր ու հիմա մարդ չգիտի, ինչ սպասել այս թիմից, որն ունի վառ ընդգծված աստղ՝ Էդին Ջեկո ու կրքոտ, պայքարի ծարավ թիմակիցներ: Իսկ «Լիվերպուլի» մասով ամեն ինչ պարզ է. այստեղ մոլեգնում է Սանե-Ֆիրմինո-Սալահ հարձակողական եռյակը, որը քառորդ եզրափակիչում պարզապես սրբեց «Մանչեսթեր Սիթիին»: Սալահն ընդհանրապես ճանաչվեց Անգլիայի առաջնության տարվա լավագույն խաղացող: Առայժմ «Լիվերպուլի» «բանդան» անշեեղորեն գնում է դեպի իր յոթերորդ Գավաթը: Ամենահետաքրքիրն այն է, որ այս թիմերը ընդամենը մեկ անգամ են հանդիպել Չեմպիոնների լիգայում և այն էլ 1983թ. ՉԼ-ի եզրափակիչում, որտեղ 11մ. հարվածներով «Ռոման» պարտվեց: Ռևանշի համար ավելի լավ պահ հնարավոր չէ պատկերացնել: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր