6950 դիտում
10:33 24-04-2018
Մեծ եղեռնը պարտավորեցնում է մեզ լինել համախմբված ու միասնական. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1915 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Օսմանյան Թուրքիայում պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի՝ Հայոց ցեղասպանության տարի:
Եվ ապրիլի 24-ին ողջ հայ ժողովուրդը սգում ու խոնարհվում է Եղեռնի նահատակների սուրբ հիշատակի առջեւ: Դա հարգանքի տուրք է 1,5 միլիոն մեր հայրենակիցներին՝ անմեղ երեխաների, ծերերի ու կանանց, մշակույթի ու արվեստի գործիչների, պետական ու քաղաքական այրերի, հասարակ մարդկանց, ովքեր թուրքական յաթաղանի զոհ դարձան միայն այն բանի համար, որ հայ էին: Հարյուր հազարավոր մարդիկ դարձան տարագիր՝ թողնելով տուն ու տեղ եւ ապաստան գտնելով աշխարհի տարբեր ծայրերում:
Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը եւ ոչ միայն վերապրել, այլեւ նորից կառուցել տուն ու օջախ, շենացնել հարազատ հողը եւ պաշտպանել այն՝ տոնելով մեծ հաղթանակներ: Այդ հաղթանակների հավաստիքն այսօր ազատ, անկախ ու ինքնիշխան հայկական երկու հանրապետություններն են, որոնք մեր մաքառող ու արարչագործ ժողովրդի, սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների միասնական ջանքերի ու նվիրումի շնորհիվ հաստատուն քայլերով ընթանում են դեպի հուսալի ապագա:
Մեծ եղեռնը համայն հայության խոր ցավն է ու չսպիացող վերքը, որը պարտավորեցնում է մեզ՝ միշտ լինել զգոն ու աչալուրջ, անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման ուղղությամբ: Լինել կուռ, համախմբված ու միասնական, հավատալ ու ապավինել սեփական ուժերին՝ ամեն ինչից վեր դասելով համազգային շահն ու արժեքները. սա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհը, սա՛ է Հայոց ցեղասպանության կարեւորագույն դասը»:
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
11:28 24-04-2022
Մեծ եղեռնը ոչ միայն չսպիացող վերք է, այլև խարան` միջազգային հանրության վրա. Արցախի ԱԳՆ
4093 դիտում
12:54 24-04-2022
Չե՛նք լռելու, հիշում ենք և պահանջում. 107 տարի առաջ տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնը
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
457 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
400 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը