211652_close_icon
views-count23948 դիտում article-date 09:12 24-04-2018

57 միլիոն դրամի եկամուտ՝ Լևոն Մկրտչյանի «գրպանում». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մկրտչյանի դրամական միջոցները նախորդ տարի էականորեն ավելացել են։ Եթե տարեսկզբին նա ունեցել է 7 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 45 հազար եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 12 միլիոն 550 հազար դրամ, 30 հազար դոլար ու 67 հազար եվրո։ Տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 57 միլիոն դրամ։ Դրանք ստացվել են 8 միլիոն 11 հազար դրամ աշխատավարձից, 49 միլիոն 50 հազար դրամ շահաբաժնից և 623 հազար դրամ ու 2629 ռուբլի տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր