211652_close_icon
views-count16111 դիտում article-date 08:58 24-04-2018

Ապրիլի 23-ը լավ օր է Հայաստանի համար. ԱՄՆ-ի սենատորը շնորհավորել է հայ ժողովրդին. «Ամերիկայի ձայն»

Ապրիլի 23-ը լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար: Այս մասին Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ իր շնորհավորական [url=https://www.markey.senate.gov/news/press-releases/markey-statement-on-resignation-of-armenian-prime-minister-serzh-sargsyan]ուղերձում[/url] նշել է Միացյալ Նահանգների սենատոր Էդվարդ Մարքին. «Այսօր լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար, լավ օր է Հայաստանում օրենքի գերակայության համար, լավ օր է հայ ժողովրդի համար: Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին դեպի ազատ և բաց ժողովրդավարական հասարակություն ընթանալու կապակցությամբ: Իմ կողմից մտադիր եմ շարունակել աշխատանքը՝ ամրապնդելով բարեկամությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4362068.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր