211652_close_icon
views-count17828 դիտում article-date 20:43 23-04-2018

Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. Փաշինյան

Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վենդետայի մթնոլորտ։ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է։ Ուզում եմ դիմել բոլոր նրանց, թե այս հեղափոխությունը թշնամական է, ուզում եմ դիմել բոլորին, ովքեր հիմա ճամպրուկներն են մտածում, կամ մտածում են այդ մասին, բոլոր գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն եւ մտածում են, թե սկսելու է վենդետա եւ վրեժխնդրություն, հարգելիներս, մի արեք այդ բանը։ Որովհետեւ վենդետա չի լինելու»- ասել է Փաշինյանը։ «Ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելուէ եղբայրության, հավասարության, օրինականության եւ ազգային միասնության մթնոլորտ»,- նշել է նա։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Արցախի իշխանություններին, որ նրանք ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն եւ չեզոքություն, չտրվեցին սադրանքների։

Նմանատիպ նյութեր