211652_close_icon
views-count42246 դիտում article-date 18:28 23-04-2018

Վերանշանակվել է 8 նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով 8 նախարար է նշանակվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լևոն Ալթունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում՝ Արտեմ Ասատրյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնում՝ Հրանուշ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում՝ Աշոտ Մանուկյանը։ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում։ Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար: Վահան Մարտիրոսյանը նշանակվել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար:

Նմանատիպ նյութեր