211652_close_icon
views-count28831 դիտում article-date 16:13 23-04-2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ քաղաքական խորհրդից: «Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։ Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր