211652_close_icon
views-count20788 դիտում article-date 15:12 23-04-2018

Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը. փաստաբան

Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը։ Այդ մասին Facebook-ում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը։ «Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք եւ պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը եւ վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որեւէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքել: Սա անհապաղ է»,- գրել է փաստաբան Վ. Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր