211652_close_icon
views-count22425 դիտում article-date 15:51 23-04-2018

Երևանի քաղաքապետարանը կոչ-խնդրանքով դիմում է անչափահասների ծնողներին

Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կոչ - խնդրանք ծնողներին Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր. Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով: Ուստի, կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ` երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից: Հարգելի հայուհիներ, ծնողական ձեր հոգածությամբ ու մայրական հորդորով ձեր անձնական հսկողության ներքո պահեք նրանց գործողությունները»:

Նմանատիպ նյութեր