211652_close_icon
views-count24659 դիտում article-date 14:03 23-04-2018

Արցախի ՊԲ-ն շփման գծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ որոշ հայ օգտատերեր համացանցային տիրույթում փորձում են կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ մեր կողմից տեսագրությամբ ապացուցված հաղորդագրության իսկությունը: Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այսօր առավոտյան ժամը 07.42-ից մինչև 10.01-ն ընկած ժամանակաընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ուժերի և միջոցների կուտակումների ու տեղաշարժերի մասին վկայող տեսագրությունների հերթական շարքը: ԱՀ պաշտպանության նախարարությունը հայրենական բոլոր օգտատերերին և, ընդհանրապես՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ հանրապետության ռազմատեղեկատվական համակարգի կողմից տարածվող պաշտոնական տեղեկությունները կասկածի տակ դնելու և, ըստ այդմ՝ անհեռատես ու վտանգավոր հետևանքներով հղի ապատեղեկատվություններ տարածելու հանցավոր գայթակղությունից, քանի որ այն կարող է խարխլել մեր համազգային զգոնությունը: Գիտակցենք, որ այս չափազանց բախտորոշ ժամանակահատվածում մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է մեր գործողություններում լինել առավել քան պատասխանատու և քայլ կատարելուց առաջ մտածել Հայրենիքի պաշտպանությունն անխոցելի պահելու մասին: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր