211652_close_icon
views-count11743 դիտում article-date 13:41 23-04-2018

Սարին միջնամատ է ցույց տվել «Յուվենտուսի» երկրպագուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում«Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց «Նապոլիին» (0:1): Երբ հյուրերի ավտոբուսը խաղից առաջ մոտեցել է «Յուվենտուսի» մարզադաշտից, թուրինյան ակումբի երկրպագուները նրան դիմավորել են վիրավորական վանկարկումներով, ինչի ի պատասխան, «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին միջնամատ է նրանց ցույց տվել: «Ես այդպես պատասխանել եմ այն մարդկանց, ովքեր թքում էին ավտոբուսի վրա և վիրավորում մեզ, որ մենք Նեապոլից ենք: Ես երբեք նրանց որևէ վիրավորական ժեստ ցույց չէի տա նրա համար, որ նրանք «Յուվենտուսի» երկրպագուներ են», ասել է Սարին: Նշենք, որ այս հաղթանակից հետո «Նապոլին» ընդամենը 1 միավոր է զիջում «Յուվեին» և չեմպիոնության համար պայքարը նոր սրություն ստացավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր