211652_close_icon
views-count33454 դիտում article-date 13:00 23-04-2018

Աշտարակցիներն ու Պռոշյան գյուղի բնակիչները բողոքի երթով ժամանում են Երևան. ավտոշարասյան երկարությունը մի քանի կիլոմետր է

Այս պահին Աշտարակ քաղաքից մեծ թվով ցուցարարներ ավտոմեքենաներով ժամանում են Երևան, որպեսզի միանան Երևանում երթի մասնակիցներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցույցի մասնակիցների ավտոշարասյան երկարությունը մի քանի կիլոմետր է և Աշտարակից հասնում է մինչև Պռոշյան գյուղ։ Բոլորը պահանջում են անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, մնացած բոլոր ձերբակալվածներին ու գոռում էին, որ իրենց դեմ ոչ ոք չի կարող առնել, քանի որ իրենց առաջնորդ են համարում Նիկոլին ու Սասունին ու համաձայն են, որ նրանք ժողովրդին մոլորության չեն տանի. «Մենք բոլորս Նիկել ենք, Սասուն ենք, մենք բոլորս պայքարում ենք արդար Հայաստան ունենալու համար ու հավատում ենք, որ ոչ մի ուժ՝ թե ոստիկանության կողմից, թե օլիգարխների ու նրանց սափրագլուխների կողմից, չեն կարող մեզ հետ պահել մեր պայքարից»։

Նմանատիպ նյութեր