211652_close_icon
views-count9277 դիտում article-date 16:44 23-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 20-ից 23-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք։ Մասնավորապես՝ խուլիգանության 44, մարմնական վնասվածք հասցնելու 36, կաշառակերության 6, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 3-ական, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2-ական, սպանության, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր