211652_close_icon
views-count20260 դիտում article-date 11:26 23-04-2018

Ջարդել են լրագրողի մեքենան, ծեծի են ենթարկել Վրույր Թադևոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 22-ին Ավանում քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք ծեծել են Հանրային ռադիոյի պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը: Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում , ձեռքից խլել են հեռախոսը, եւ ծեծի ենթարկել նրան: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս պահին իր կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունից էլ մեզ հայտնեցին, որ Վրույր Թադեւոսյանի հետ կապված միջադեպով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր