211652_close_icon
views-count9192 դիտում article-date 10:35 23-04-2018

Ալեքսիս Օհանյանը՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին

Reddit կայքի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արտահայտվել է Հայաստանի իրավիճակի մասին: Այդ առնչությամբ Ա. Օհանյանն Instagram-ի իր [url=https://www.instagram.com/alexisohanian/?hl=en]էջում [/url]լուսանկար է հրապարակել ու մակագրել. «Երևան կատարած իմ վերջին այցելությունից հետո ցնցող տեսարան է: TUMO կենտրոնում հետազոտողների ու ստեղծագոծողների նոր սերունդ է: Երեք տարի անց հայ երիտասարդները կազմակերպում են խաղաղ շարժում՝ մասնակիցների աննախադեպ թվով: Իմ եղբայրներ ու քույրեր, ձեր մասին եմ մտածում, զգույշ եղեք: Անհամբեր եմ՝ այս ամռանը վերադառնալու»,- մակագրել է նա: [img]http://st0.shamshyan.com/editor/0481913001524464541721096.jpg[/img]

Նմանատիպ նյութեր