211652_close_icon
views-count29636 դիտում article-date 09:51 23-04-2018

Թե ինչպես Կոմիտասից բերման ենթարկվեցին խաղաղ ցուցարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 22-ի երեկոյան, արաբկիրցի ակտիվիստները շտապում էին իրենց ընկերների հետ միանալ Հանրապետության հրապարակ ուղևորվող իրենց համախոհներին և այդպիսով իրենց բողոքն արտահայտել Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ: Այդ ընթացքում նրանք շարունակում էին խաղաղ ճանապարհով իրենց բողոքի ձայնն արտահայտող ակցիաները՝ փակելով փողոցներ: Փափազյան- Կոմիտաս փողոցների խաչմերուկը փակելուց հետո ակտիվիստներն ուղևորվեցին Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ, որը փակելուց հետո էլ շարժվեցին դեպի «Բարեկամություն» մետրոյի խաչմերուկն ու փակեցին Կիևյան փողոցին միացող հատվածը: Այդ ժամանակահատվածում, երբ արդեն Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում գտնվող ակտիվիստների թիվը քչացել էր, նրանց «այցելեցին» մեծաքանակ ոստիկաններ: Բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր