211652_close_icon
views-count24117 դիտում article-date 10:06 23-04-2018

Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ. փաստաբան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը: «Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են, օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ: Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ,-գրել է Ռ. Բադասյանը:

Նմանատիպ նյութեր