211652_close_icon
views-count16279 դիտում article-date 09:07 23-04-2018

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ժամեր առաջ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց, հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, ստուգվել են պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը: Դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից չեն ներկայացվել: Պատգամավորների կողմից բարձրացվել է նաև ռադիոընդունիչի հարց՝ նորություններին ծանոթանալու նպատակով, որոնք տրամադրվել են: Երկու ձերբակալվածի դեպքում բարձրացվել է զանգի իրավունքի հարց, որն ապահովվել է: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով քայլեր ձեռնարկելու նպատակով: Առանձնազրույցների ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություններ կհասցեագրվեն քրեական հետապնդման մարմիններին:

Նմանատիպ նյութեր