211652_close_icon
views-count17706 դիտում article-date 22:51 22-04-2018

Սկրիպալին թունավորվել է ՖՍԲ-ի նախկին սպա Գորդոնը. Բրիտանական ԶԼՄ-ներ

Բրիտանական մամուլը, հղում անելով ոստիկանությանը, գրում է, որ Ռուսաստանի ՀՊՎ-ի (ГРУ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորել է ԱԴԾ-ի (ФСБ) 54-ամյա նախկին սպան՝ Գորդոն ծածկանունով: Ենթադրվում է, որ նա օգտագործում է նաև Միխայիլ Սավիցկիս անունը, ինչպես նաև երկու այլ կեղծանուններ: Այս մասին հայտնում է [url=https://www.svoboda.org/a/29185223.html]«Ազատությունը»[/url]: Բրիտանական ոստիկանությունը կարծում է, որ նա արդեն վերադարձել է Ռուսաստան, և բրիտանացիները երբեք հնարավորություն չեն ունենա հարցաքննել նրան: Լոնդոնում կարծում են, որ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը մասնակցել է 6 հոգուց բաղկացած խումբը: Գորդոն անունը ոստիկանությանը հայտնի է դարձել Լոնդոնում այս շաբաթ ՊԱԿ-ի (КГБ) դասալիք Բորիս Կարպիչկովի հինգ ժամ տևած հարցաքննության ժամանակ: Վերջինս այս մասին հայտնել է բրիտանական Sunday People պարբերականին: Գորդոնը 1990-ականներին եղել է Բորիս Կարպիչկովի ենթական: «Նա շատ խելացի, կրթված, հավակնոտ և անողոք մարդ էր»,- ասել է Կարպիչկովը,- «և նաև արագ կարողանում էր նվաճել անծանոթի վստահությունը»: Կարպիչկովն ասել է, որ Գորդոնը սովորել է Ռիգայի համալսարանում, որտեղ ստացել է իրավաբանի որակավորում: Գորդոնը՝ Սառը պատեազմի տարիներին եղել է ՊԱԿ-ի կապիտան, այնուհետև մտել ԱԴԾ: Կարպիչկովի խոսքով՝ Գորդոնը ԱԴԾ-ի այն սպաների շարքում է, որոնք իրականացնում են հատուկ գործողություններ: Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են Անգլիայի հարավում գտնվող Սոլսբերի քաղաքում: Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին այդ հանցագործության մեջ:

Նմանատիպ նյութեր