211652_close_icon
views-count32144 դիտում article-date 19:52 22-04-2018

Նիկարագուայի նախագահը պատրաստ է զիջել ցուցարարներին. euronews

Նիկարագուայում հուղարկավորել են հակակառավարական անկարգությունների ընթացքում զոհվածներին: Վերջին տվյալներով, 6 մարդ է զոհվել, որից 5-ը երկրի մայրաքաղաք Մանագուայում: Ցուցարարներին վրդովվեցրել էին կենսաթոշակների նվազման և ապահովագրավճարների բարձրացման վերաբերյալ կառավարության բարեփոխումները: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/04/22/nicaragua-protests]euronews[/url]-ը: Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հեռուստաուղերձով հայտարարել է, որ ապահովագրավճարների բարձրացման որոշումը կարող է չեղյալ համարվել: Սոցիալական ապահովագրության բարեփոխումները վերանայելու համար կառավարությունը կբանակցի մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կառավարությունը պնդում է, որ բարեփոխումները անհրաժեշտ են, որպեսզի հավասարակշռեն բյուջեի դեֆիցիտը: Առաջին բողոքի ցույցը սկսել էին կենսաթոշակառուները, ապա նրանց միացել էին ուսանողներն ու վարձու աշխատողները:

Նմանատիպ նյութեր