211652_close_icon
views-count16378 դիտում article-date 15:06 22-04-2018

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։ «ԱԱԾ-ն մեկ անգամ եւս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության եւ սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց եւ խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող եւ հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ անձինք եւ նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, եւ պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների եւ պայմանների վերացման, ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսեւորումների եւ հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր