211652_close_icon
views-count17797 դիտում article-date 14:09 22-04-2018

Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից. Ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: [b]Ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.[/b] «Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը: Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության եւ հարկադրանքի միջոցներ կիրառելուց»: [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/22/1094324/]Հիշեցնենք,[/url] որ այսօր՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը ուժի գործադրմամբ Էրեբունի վարչական շրջանում ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառեց հատուկ միջոց, ինչի հեևանքով առաջացած խառնաշփոթի մեջ ոստիկանության դիմակավորված անձինք բեման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և մեծ թվով քաղաքացիների:

Նմանատիպ նյութեր