211652_close_icon
views-count6466 դիտում article-date 13:59 22-04-2018

Բակո Սահակյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 22-ին, այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը կարևորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման և բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր