211652_close_icon
views-count29392 դիտում article-date 11:24 22-04-2018

Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին խնդրում է նորից հանդիպել. Tert.am

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջից, Շերեմետևո օդանավակայանից, որտեղից ուղևորվում է Ստրասբուրգ, ուղիղ եթեր մտնելով, հայտարարեց, որ հետևում էր Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «պատմական հանդիպմանը»: «Կարծում եմ լուրջ ձեռքբերում ունենք, կարևոր էր այս հանդիպումը, բայց խնդրանք ունեմ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն, շատ կարևոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, ևս մեկ անգամ տարբերակ գտե՛ք, խոսեք և քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետևանքներից»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/22/Edmon-marukyan/2669035]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր