211652_close_icon
views-count53466 դիտում article-date 22:09 21-04-2018

Փաշինյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանի հետ զրույցի մանրամասները. Aravot.am

«Իմ քայլը» նախաձեռնությունը բանակցելու միայն մեկ թեմա ունի՝ Սերժ Սարգսյանի հեռացումը»,- այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Առավոտյան Սերժ Սարգսյանը երկխոսության սեղանի շուրջ նստելու կոչ էր արել։ Ես լրագրողներին ասացի, որ միանձնյա չեմ կարող որոշել, իսկ ժողովուրդն այդ առաջարկի պատասխանը տվել է։ Որ հասանք հրապարակ, տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստակամ է հանդիպել։ Ես ասացի, որ ժամը 7-ին պարոն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Արմեն Սարգսյանն էլ է ասել, որ մտահոգված է իրավիճակով։ Ասացի՝ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված եւ գիտեն լուծումը, թե ինչպես փարատել մտահոգությունները։ Պարոն Սարգսյանը ասաց՝ հիմա ի՞նչ, խոսելու-բանակցելու կարիք չկա՞։ Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման եւ խաղաղ, եւ անցնցում փոխանցման պայմանները։ Ես այսօր ասացի, որ մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»,- հանրահավաքի ժամանակ պատմեց Փաշինյանը։ Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2018/04/21/951602/]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր