211652_close_icon
views-count43600 դիտում article-date 21:47 21-04-2018

Շարլ Ազնավուր. Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին։ Նրա տարածած հայտարարության մեջ նշված է. «Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։ Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»։

Նմանատիպ նյութեր