211652_close_icon
views-count64159 դիտում article-date 18:04 21-04-2018

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում և չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների խախտմամբ։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խորը մտահոգության տեղիք են տալիս։ Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայրենիքի համար անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով ներքաղաքական կյանքում ստեղծված լարված իրավիճակի միակ հանգուցալումը զսպվածության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ցուցաբերումն է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին կոչ ենք անում քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցներին՝ մտահոգող բոլոր հարցերը քննարկել երկխոսության միջոցով, երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ», եզրափակել է Սամվել Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր