211652_close_icon
views-count5897 դիտում article-date 18:26 21-04-2018

«Ռեալը» ցանկանում է Ռոնալդուի հետ նոր պայմանագիր կնքել

«Ռեալը» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հայտնել է նրա հետ ավելի լավ պայմաններով պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: 33-ամյա պորտուգալացու աշխատավարձի բարձրացման հստակ տեղեկություն դեռ չկա, սակայն արքայական ակումբի առաջարկը նրան կբավարարի: «Ռեալի» ղեկավարությունը հույս ունի, որ նոր պայմանագիրը կստորագրվի մինչև 2018թ. աշխարհի առաջնության մեկնարկը: Այժմ Կրիշտիանուն արքայական ակումբում վաստակում է տարեկան 21 մլն եվրո, իսկ նոր պայմանագրով այդ գումարը կարող է բարձրանալ մինչև 30 մլն եվրո: Ռոնալդուի գործող պայմանագիրը մինչև 2021թ. հունիսն է:

Նմանատիպ նյութեր