211652_close_icon
views-count6381 դիտում article-date 17:40 21-04-2018

Յան Ռայթ. Վստահ եմ, որ Վենգերին հեռացրել են

«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը կարծիք է հայտնել, որ ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, այլ ոչ թե՝ վերջինս է [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/20/1094197/]հրաժարական[/url] տվել: «Արսեն Վենգերը սկզբունքների և արժանապատվության մարդ է: Ահա թե ինչու վստահ չեմ, որ նա հրաժարական է տվել, այլ ոչ թե՝ պաշտոնանկ է եղել: Բոլոր վիրավորանքներից ու ծաղրից հետո Արսենը չէր կարող հեռանալ մինչև պայմանագրի ավարտը: Տխուր է, որ բանը դրան հասավ: Չեմ կարծում, եթե մենք երբևիցե կիմանանք, թե ով է պատասխանատվություն կրում այդ որոշման համար: Ինչ որ բան չի կպնում: Նա մամուլի ասուլիս է տալիս առանց որևէ ակնարկի, հետո՝ հեռանում: Բայց Արսենը հեռանում է գլուխը բարձր պահած: Նա արժանի է, որպեսզի նրան հրաժեշտ տան որպես լեգենդ: Մենք նրան շատ բանով ենք պարտական», ասել է Ռայթը:

Նմանատիպ նյութեր