211652_close_icon
views-count14398 դիտում article-date 15:34 21-04-2018

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև կբարձրանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: 21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` ապրիլի 21-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում [img]http://st0.shamshyan.com/editor/0621490001524304731893788.jpg[/img] Երևան քաղաքում [img]http://st0.shamshyan.com/editor/0182498001524304712836200.jpg[/img]

Նմանատիպ նյութեր