10672 դիտում
13:37 21-04-2018
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում չարգելափակել ՊՆ շենքն ու հարակից փողոցները
ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման եւ զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը եւ օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ:
Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք եւ որեւէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետեւաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց:
Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է:
[b]ՀՀ ՊՆ [/b]
Նմանատիպ նյութեր
4983 դիտում
10:48 09-01-2018
Սունդուկյանի թատրոնի հարակից այգում հերթական էլիտար շենքն են կառուցում. «Առավոտ»
2670 դիտում
20:13 03-08-2021
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով
Այս բաժնից
478 դիտում
17:06 17-04-2024
Տանից տարել են համակարգիչները, փաստաթղթերը, դրոշները և այլ իրեր. Շահինյանը մանրամասներ է հայտնում. ArmLur.am