211652_close_icon
views-count10170 դիտում article-date 10:48 21-04-2018

ԱԺ պատգամավորը 16 միլիոն դրամի անշարժ գույք է գնել, 40 միլիոն դրամով՝ ավտոմեքենա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը նախորդ տարի թվով 13 անշարժ գույք է ձեռք բերել, որից 12–ը հողամաս, իսկ մեկը՝ հասարակական նշանակության շինություն: Շինությունը գնվել է 150 հազար դրամով, իսկ հողամասերի գները տատանվել են 50 հազարից մինչև 15 միլիոն դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ, անշարժ գույք գնելու վրա ծախսվել է 16 միլիոն 110 հազար դրամ: Նախորդ տարի 40 միլիոն դրամով գնել է նաև «MERCEDES–BENZ S500L 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 1178 դրամ, 1 միլիոն 531 հազար դոլար ու 4202 եվրո: Եկամուտները կազմել են 206 միլիոն 859 հազար դրամ, որից 4 միլիոն 53 հազար դրամը աշխատավարձն է, 166 միլիոն 469 հազար դրամը շահաբաժին, 2 միլիոն 700 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 33 միլիոն 635 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր