211652_close_icon
views-count90839 դիտում article-date 22:51 20-04-2018

Նիկոլ Փաշինյանը իշխանությունների հետ երկխոսության 4 պայման ներկայացրեց. Tert.am

Ի՞նչ երկխոսություն, ուշ է: Դիմելով Հայաստանի իշխանություններին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Поезд ушел»,- նշեց Փաշինյանը: Բայց սա, պատգամավորի խոսքով, չի նշանակում, թե իրենք պատրաստ չեն որևէ քննարկում ունենալ: «Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Ես պատրաստ եմ ասել, կարծում եմ, կհամաձայնեք դրա հետ, որ մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չենք ուզում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սերժ Սարգսյանը օր առաջ հրաժարական տա, ապա դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը: «Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները՝ 1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից 2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին 3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն 4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը: Պատգամավորն ասաց, որ այս ծրագրի կետերն իրենք պատրաստ են քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովեն իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին: «Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պիտի չլինեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/20/My-step/2667144]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր