211652_close_icon
views-count6730 դիտում article-date 20:51 20-04-2018

Ալեքս Ֆերգյուսոն. Հպարտ եմ, որ Վենգերի պես մեծագույն մարդու մրցակիցն ու ընկերն եմ եղել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Արսեն Վենգերի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/20/1094197/]հայտարարությունը[/url]՝ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալը» լքելու մասին: «Ես շատ երջանիկ եմ Արսենի համար: Ես հարգում եմ նրան որպես մարդ և նրա աշխատանքը «Արսենալում»: Նա ակումբին նվիրեց 22 տարի, դա ցույց է տալիս նրա տաղանդը, պրոֆեսիոնալիզմը և նպատակաուղղվածությունը: Մի դարաշրջանում, որտեղ մարզիչները աշխատում են 1-2 տարի, դա հիանալի նվաճում է. մնալ «Արսենալի» պես ակումբի ղեկին այսքան երկար տարիներ: Անկասկած, նա ԱՊԼ-ի պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Ես հպարտ եմ, որ եղել եմ նման մեխագույն անձնավորության մրցակիցը, գործընկերն ու ընկերը», ասել է Ֆերգյուսոնը:

Նմանատիպ նյութեր