211652_close_icon
views-count25542 դիտում article-date 14:43 20-04-2018

Վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ՝ պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվելու և ՀՀ նախագահի կողմից նշանակվելու կապակցությամբ: «[url=https://armenpress.am/arm/news/930733.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը: «Մենք համոզված ենք, որ հիմնվելով Ձեր փորձի վրա, Դուք լավագույնը պետք է անեք, որ Ձեր ղեկավարման տարիներն ընթանան հայրենիքի զարգացման համար ծրագրերի իրականացմամբ ու ստեղծարար նախաձեռնությունների իրագործմամբ՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի»,-նշված է շնորհավորանքում: Անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին ընթացքող հավաքներին՝ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը վստահ է, որ կողմերը կշարժվեն երկխոսության սկզբունքով ՝ շրջանցելու համար այն անհաճո դրությունը, որի բացասական հետևանքները կարող են ուրախացնել միայն հայ ժողովրդի թշնամիներին: Շնորհավորանք է հղել Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ով վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր արգասաբեր գործունեությունն ի բարօրություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի: «Վստահ ենք, որ Դուք, լինելով մեր պետականաշինության ակունքներում, փորձառության և վճռականության պակաս չեք զգալու դիմակայելու նորանոր մարտահրավերներին: Ընդունեք մեր երախտագիտությունը, որովհետև մշտապես մենք տեսնում ենք և գիտակից ենք Ձեր հոգատար և հավասարակշիռ մոտեցմանը Հայ կաթողիկոսե համայնքի հանդեպ»,-նշված է ուղերձում: Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Տեր Գրիգոր-Պետրոս կաթողիկոս-պատրիարքի շնորհավորական ուղերձում ասվում է. «Լիահույս ենք, որ Ձեր այս հույժ կարևոր առաքելությամբ կկարողանաք համայն հայության ակնկալություններն ու առաջադրանքներն իրականացնել ի նպաստ խաղաղ, բարգավաճ և հզոր Հայաստանի, նպաստելով հայրենիքի բոլոր տարրերի միջև արդյունավետ միասնականությանն ու համագործակցությանը»: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը՝ հույս հայտնելով, որ վարչապետի գլխավորած կառավարության նոր կազմին կհաջողվի իրականացնել օրենսդրական, տնտեսական, քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների կայուն և արդյունավետ գործընթաց: «Ձեզ ենք փոխանցում հաջողության մեր լավագույն բարեմաղթանքները՝ ի շահ մեր հայրենի երկրի բարօրության»,-ասել է Սեդրակյանը:

Նմանատիպ նյութեր