211652_close_icon
views-count10865 դիտում article-date 14:17 20-04-2018

Արսեն Վենգերը հայտարարեց «Արսենալից» հեռանալու մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լքում է իր պաշտոնը: 68-ամյա ֆրանսիացի մասնագետը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից: «Երկար մտորումներից և ակումբի հետ քննարկումներից հետո եկա այն եզրահանգման, որ եկել է ժժամանակը, որպեսզի մրցաշրջանի ավարտից հետո թողնեմ «Արսենալի» մարզչի պաշտոնը: Ես շնորհակալ եմ, որ նման պատվի եմ արժանացել. երկար տարիներ ծառայել այս ակումբին: Ես թիմը մարզել եմ հավատարմությամբ և ազնվությամբ: «Արսենալի» բոլոր երկրպագուներին. հոգ տարեք ակումբի արժեքների համար: Իմ սերն ու աջակցությունը «Արսենալի» հետ կլինեն հավերժ», նշված է Վենգերի հայտարարության մեջ: Վենգերը «Արսենալում» աշխատում է 1996 թվականից: Երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է Անգլիայի Գավաթը, ևս 7 անգամ՝ Սուպերգավաթը: Երեք անգամ ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն մարզիչ, 4 անգամ՝ Եվրոպայում տարվա լավագույն մարզիչ: 2006-ին Վենգերը ընդգրկվել է անգլիական ֆուտբոլի Փառքի սրահ:

Նմանատիպ նյութեր