211652_close_icon
views-count18157 դիտում article-date 14:07 20-04-2018

ՀՀ վարչապետը նշանակել է արարողակարգի պատասխանատուի, օգնականի և ռեֆերենտի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին ստորագրել է որոշումներ վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար), օգնական և ռեֆերենտ նշանակելու վերաբերյալ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքը հայտնում է, որ Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար)։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը: Արմեն Դավթյանը նշանակվել է վարչապետի ռեֆերենտ, իսկ Նաիրի Պետրոսյանը՝ վարչապետի օգնական: Նախկինում Դավթյանն ու Պետրոսյանը զբաղեցնում էին ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր