211652_close_icon
views-count7066 դիտում article-date 23:30 20-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 28 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, յուրացման կամ վատնման 4, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 3-ական, հարկերից խուսափելու և խուլիգանության 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր