211652_close_icon
views-count9642 դիտում article-date 11:26 20-04-2018

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր կժամանի Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից: Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։ «Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,-Հայաստան այցից առաջ օդանավակայանում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ անտարբեր չի Երևանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ: Խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր