211652_close_icon
views-count6568 դիտում article-date 10:26 20-04-2018

Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իսկ պատճառը, ըստ մեր հավաստի աղբյուրների, այս օրերին ՀՀ-ում ընթացող բողոքի ցույցերն են. հիմա ԵՄ անդամ երկրները հետևում են ՀՀ իշխանությունների վարքագծին, և եթե նրանք դուրս գան սահմաններից, միգուցե որ­պես պատիժ զրկվեն ԵՄ աջակցությունից: Մեր տեղեկություններով` ԵՄ անդամ որոշ պաշտոնյաներ հայաստանյան իրենց գործընկերներին հասկացրել են, որ մինչև պարզ չլինի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շարժման հանգուցալուծումը, իրենց երկրներն այս փուլում առայժմ ձեռնպահ կմնան համաձայնագրի շուտա­փույթ վավերացումից: Նշենք, որ այդ համաձայնագիրը վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիան և Լիտվան մասնակի են վավերացրել, և դեռ ԵՄ 25 երկրների խորհրդարանները պետք է իրենց «այո»-ն ասեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր