211652_close_icon
views-count34485 դիտում article-date 22:33 19-04-2018

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի հետ. Tert.am

Այսօր՝ ապրիլի 19-ին, Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Sistem of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: «Սերժ Թանկյանը զանգահարեց ինձ և մենք երկար զրուցեցին ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին: Ես հիմա նորից այս ամբիոնից պատասխանատու ասում եմ՝ սիրելի՛ Սերժ, քո ժողովուրդը, քո հայրենիքն օրհասական այս ժամին ունի քո կարիքը, և ես չեմ կարող հավատալ, որ կզլանաս կատարել մի գործողություն, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս վերցրու և արի՛ Հայաստան, Երևանը սպասում է քեզ»,-ասաց Փաշինյանը: Նա հայտնեց, որ իր՝ Հայաստան գալ-չգալու վերաբերյալ հայտարարությունը կանի Սերժ Թանկյանը իրենց պայմանավորվածության համաձայն: «Բայց նա հստակ և աներկբա արձանագրեց մի բան, որ լիովին և ամբողջովին պաշտպանում է «թավշյա հեղափոխության» այս գործընթացն ու բոլոր պահանջները»,-ասաց Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/19/protest/2666338]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր