211652_close_icon
views-count5677 դիտում article-date 21:18 19-04-2018

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց, երբ քաղաքացիական հագուստով երկու անձինք հարձակվել են իր վրա, գցել գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր