211652_close_icon
views-count3043 դիտում article-date 21:56 19-04-2018

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման բացման արարողությանը

Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման բացման արարողությանը, որն անցկացվում է Համաշխարհային ժառանգության Միջազգային աջակցության շրջանակներում։ Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Ծրագրի իրականացումը կնպաստի կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարման մշակմանը՝ նախադեպ հանդիսանալով մյուս կրոնական նշանակության վայրերի համար թե Հայաստանում, թե այլ երկրներում։ Նախարարի տեղեկալը հույս հայտնեց, որ խորհրդակցության արդյունքները կարևոր նախադեպ կհանդիսանան կրոնական նշանակության հուշարձանների կառավարման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում: Տեղեկանք. Խորհրդաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳ նախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետ համագործակցաբար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված և ֆինանսավորված ծրագրի շրջանակներում: 1996-2017թթ. ընթացքում Հայաստանը ներկայացրել է 12 ծրագրային առաջարկ, որից 6-ը, այդ թվում՝ նշված Ծրագիրը հաստատվել և ֆինանսավորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ընդհանուր՝ 106,700 ԱՄՆ դոլար բյուջեով:

Նմանատիպ նյութեր