211652_close_icon
views-count3875 դիտում article-date 20:08 19-04-2018

Արմեն Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունին: ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զբոսաշրջության, մշակույթի, գիտության փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր