211652_close_icon
views-count11341 դիտում article-date 18:36 19-04-2018

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ եւ փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը: [url=http://artsakhpress.am/arm/news/84808/pashtpanutyan-banaky-hamalrvel-e-nor-tekhnikayov-nakhagah-sahakyan.html] «Արցախպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի խոսքով՝ անցած տարվա ընթացքում բավականին մեծ թափով շարունակվել է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական եւ այլ միջոցառումների իրականացմամբ: «Խոսելով ռազմատեխնիկական բաղադրամասի մասին՝ ուզում եմ նշել, որ համալիր աշխատանքներ են կատարվել բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման ուղղությամբ: Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ եւ փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը: Սկիզբ է դրվել ռազմական արդյունաբերությանը, տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, որոշների վրա դեռ աշխատանքներ են տարվում: Շարունակվել է դիտարկման համակարգի արդիականացումը: Ներկա դրությամբ պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարումը: Մեծ թափով շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը»,- ասել է Հանրապետության Նախագահը: Խոսելով ինժեներական ամրակառույցների զարգացման մասին՝ Բ. Սահակյանը նշել է, որ այդ ուղղությամբ ևս լուրջ տեղաշարժ է արձանագրվել: Առաջնագծում եւ պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ եւ փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատմանը: «Լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաեւ բանակային բնագծի զարգացման ու պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ: Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ եւ կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ: Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ»,- ընդգծել է Նախագահը եւ ավելացրել, որ պաշտպանության բանակը իր առջեւ դրված խնդիրները եւ, առաջին հերթին, պետական սահմանի անառիկ պահպանությունը կատարել եւ կատարում է լրիվությամբ, ինչը պահանջում է լարված ու նպատակասլաց աշխատանք:

Նմանատիպ նյութեր