211652_close_icon
views-count7679 դիտում article-date 18:21 19-04-2018

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ ապրիլի 19-ին, հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Սաեյմայում Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի զեկուցող Սերգեյ Պոտապկինի հետ: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին եւ Սաեյմայի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ փաստաթղթի վավերացումը նոր էջ կբացի հայ-լատվիական հարաբերություններում, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի ու Եվրամիության եւ նրա անդամ երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:

Նմանատիպ նյութեր