211652_close_icon
views-count2840 դիտում article-date 17:32 19-04-2018

ԵՊՀ-ում տեղի կունենա «Սփյուռքի ազդեցությունը ժողովրդավարության կառուցման գործընթացում. վարքագծային բազմազանություն» թեմայով համաժողով

Ապրիլի 23-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա «Սփյուռքի ազդեցությունը ժողովրդավարության կառուցման գործընթացում. վարքագծային բազմազանություն»» թեմայով 2018 թ. Գլոբալ Կամպուս համաժողովի/դասընթացի բացումը։ Ժամը 10.15 նախատեսվում է հանդիպում կազմակերպիչների ու հյուրերի հետ՝ լրագրողների համար։ Միջոցառման նպատակն է մեկ հարկի տակ հավաքել հետազոտողներին, ուսանողներին, փորձագետներին և տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու սփյուռքի գործոնի, դերի և ազդեցության հիմնահարցերը: Միջոցառմանը մասնակցում են «Գլոբալ Կամպուս Մարդու իրավունքների և ժողովրդավարացման» 7 տարածաշրջանի մագիստրոսական ծրագրերի 60-ից ավելի ներկայացուցիչներ, որոնց թվում են փորձագետներ` Սաբելո Գումեձեն (Հարավաֆրիկյան հանրապետություն), Ռոյֆ Բելյովիչը (Բոսնիա Հերցեգովինա), Իլոնա Տեր-Մինասյանը (ՀՀ), դասախոսներ, հետազոտողներ և ուսանողներ: Գլոբալ Կամպուս դասընթացը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Մարդու իրավունքների եվրոպական միջբուհական կենտրոնի հետ համատեղ՝ Մարդու իրավունքների Գլոբալ Կամպուսի շրջանակներում, որը 7 տարածաշրջանի մագիստրոսական ծրագրերը միավորող կազմակերպություն է։ Այն ներառում է Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով մասնագիտացված համալսարանների աշխարհի ամենախոշոր ցանցերից մեկը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման մասին մանրամասների համար խնդրում ենք զանգահարել` (+374 10) 550810, 576326 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր