211652_close_icon
views-count9270 դիտում article-date 16:23 19-04-2018

Գլենդեյլի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը կարգադրել է քաղաքապետարանի աշխատակազմին բանակցություններ սկսել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար տարածքի վարձակալության վերջնական պայմանագրի շուրջ, հայտնում է Asbarez-ը։ Տարածքը վարձակալության կտրվի 95 տարով՝ տարեկան 1 դոլարով: Թանգարանը, որը ծառայելու է որպես կրթական ու մշակութային կենտրոն, Կենտրոնական այգում է լինելու: Այնտեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, կտեղակայվի կատարողական արվեստի թատրոն, կլինի ցուցադրական խոհանոց, ուսումնական կենտրոն, արխիվ, սրճարան և խանութ։ Ըստ նախագծի՝ Գլենդեյլ քաղաքի Կենտրոնական այգում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.: Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 մլն դոլար և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար: Այժմ ղեկավար խորհրդի անդամները հույս ունեն հավելյալ 2 մլն դոլար հավաքել մինչև տարեվերջ: [img]http://st0.shamshyan.com/editor/0644876001524133890956807.jpg[/img]

Նմանատիպ նյութեր