211652_close_icon
views-count21848 դիտում article-date 14:26 19-04-2018

Վարչապետ Սերժ Սարգսյանն օգնականներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում: Որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Վլադիմիր Հակոբյանին նշանակել վարչապետի օգնական»,–ասվում է վարչապետի որոշման մեջ։ Սերժ Սարգսյանի մյուս որոշումներով՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում են նշանակվել նաև Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը:

Նմանատիպ նյութեր