5428 դիտում
15:57 19-04-2018
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հատկանշելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանների դերը:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի կառուցողական ու հաջողված:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը և ընդգծել, որ այս տարիների ընթացքում իրեն զգացել է Երևանի լիարժեք բնակիչ: Առիթն օգտագործելով՝ Իվան Վոլինկինը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ անցած հինգ տարիների ընթացքում դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:
Նմանատիպ նյութեր
1112 դիտում
23:29 08-10-2019
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանի հետ
2973 դիտում
20:35 28-09-2017
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի հետ
Այս բաժնից
277 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
229 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
229 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր